SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում «սպանություն», «սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ մայիսի 18-ին Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի եկեղեցու դիմաց հնչած կրակոցների, սպանության փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում քննիչի որոշմամբ երկու անձ, որպես կասկածյալ ձերբակալվել է։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, պարզվել է, որ եկեղեցու բակում հոգեհանգստի արարողության ժամանակ Արսեն Հունանյանի ուղղությամբ կրակոցներ է արձակվել 3 հատ ու հենց եկեղեցու բակում էլ ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են կրակված 3 պարկուճ և արնանման հետքեր, իսկ արդեն եկեղեցուց մոտ 1 կմ հեռավորության վրա հարակից փողոցներից մեկում ոստիկանները, պարեկներն ու քննիչները հայտնաբերել են հետևի հատվածում վնասված «Opel» մակնիշի ավտոմեքենա, «Opel»-ից մի քանի մետր հեռավորության վրա Կոտայքի մարզի բնակիչ 50-ամյա Արծրուն Ավետյանի դին, դիակի մոտ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ, իսկ փողոցի սկզբնամասում հայտնաբերվել է ատրճանակից կրակված 6 պարկուճ։
Մինչ դեպքի վայրում աշխատում էին քննիչներն ու փորձաքրեագետները ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները Երևան-Սևան ավտոճանապարհի Չարենցավանի վարչական տարածքում դեպի Երևան ընթացող հատվածում հայտնաբերել են «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենա, որի առջևի հատվածը ամբողջովին վնասված։
Կարդացեք նաև
Ոստիկաններն ու քննիչները ունեն հավաստի տեղեկություններ, ինչի վրա նրանք նաև վստահ են, որ հենց նշված ավտոմեքենայով են եկեղեցու բակից հետապնդել սպանություն կատարողին, ով եղել է նշված «Opel» մակնիշի ավտոմեքենայով ու «Opel»-ը քննիչի որոշմամբ տեղափոխվել է ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։Նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ այս պահին չենք հրապարակում, սակայն միջադեպի մեջ հիմնական վարկածներից մեկը վրեժխնդրությունն է՝ «վենդետան»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: