Ամփոփվեցին «Երևանի քաղաքապետի գավաթ» միջազգային մրցաշարի շրջանակում անցկացվող սեղանի թենիսի և բադմինթոնի մրցումների արդյունքները:
Երևանում առաջին անգամ անցկացվող մրցաշարում ներառված էին 4 մարզաձևեր՝ բասկետբոլ, վոլեյբոլ, սեղանի թենիս և բադմինթոն: Միջազգային մրցաշարին մասնակցում էին տասնյակ մարզիկներ տարբեր երկրներից:
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը մրցաշարի ավարտին Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Ֆելիքս Սարգսյանին 70-ամյա հոբելյանի առթիվ պարգևատրեց Էրեբունի-Երևան 2800-ամյակի հուշամեդալով:
Տարին աննախադեպ է. առջևում միջազգային նոր մրցաշարեր են:
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն