«Թույլ տվեք ձեր սուբյեկտիվ դիրքորոշումը համարել, որ Կիրանցում տեղադրված սյուներից մարդիկ արդարացի դժգոհություն ունեն: Այդ դժգոհությունն ունեն որոշակի շրջանակներ եւ այդ դժգոհությունը քաղաքական նպատակների համար են օգտագործում»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:
Բագրատ սրբազանի հետ հանդիպման հետ կապված նա ասաց. «ՔՊ-ն իր օրակարգում նման հարց չունի եւ եթե որեւէ մեկն ուզում է հանդիպել պատգամավորներին, ես, օրինակ, այսօր ժամը 3-ին քաղաքացիների հետ ընդունելության էի, եթե որեւէ մեկը ցանկանում է հանդիպել, կարող է քաղաքացիների հետ ընդունելության օրը գրանցվի եւ գա: Բագրատ սրբազանն էլ: Որեւէ այլ օրակարգ չկա հանդիպման»:
Բաքոյանն ասաց, որ ՀՀ վարչապետն ընտրվել է, այդ ընտրությունները թափանցիկ են եղել ու չեն կեղծվել, հետեւաբար, ժողովուրդն է ընտրել իշխանություններին:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Մի մուկ խոսեց իր հերթին …