Ինչպես հայտնի է, այսօր Կիրանցի ճանապարհից կարմիր բերետավորները քաղաքացիների են բերման ենթարկել՝ բիրտ ուժով: Բագրատ սրբազանը նշեց, որ վնասել են անգամ Արսեն Գրիգորյանին՝ Մրոյին. «Մշակույթի գործիչ, ճանաչված, սիրված վաստակավոր մարդ, հայրենասեր մարդ, իր երգածն ու ապրածը նույնն են»,- ասաց Բագրատ սրբազանը:
Aravot.am-ը քիչ առաջ խոսեց Արսեն Գրիգորյանի հետ: Նա ասաց. «Թեւս է ուռել, հիվանդանոց չեմ դիմել, միանգամից հարձակվեցին, տղաներին գցել էին գետնին, փորձել ենք պահել»:
Արսեն Գրիգորյանն ասաց, որ իր վնասվածքի հետ կապված հաղորդում չի պատրաստվում ներկայացնել:
Կիրանցի ճանապարհից բերման է ենթարկվել նաեւ «Հայաքվեի» անդամ, սոցիոլոգ, ԵՊՀ դասախոս Արմեն Խաչիկյանը:
Կարդացեք նաև
Ընդհանուր առմամբ Կիրանց գյուղ տանող ճանապարհից բերման են ենթարկել 14 քաղաքացու:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Մեր հայրենիքի տարածքները կամավոր ձևով թուրքին հանձնելու այս պրոցեսն ապահովող ապիկար ոստիկանների գործողությունները նայելիս ակամայից հիշեցի Պարույր Սևակի «Իրերի դատն ու դատաստանը» բանաստեղծության հետևյալ տողերը.
«Ինչպես տեսնում եք` սա մի գլխարկ է,
Եթե ավելի ճիշտ պիտի ասենք`
Գլխարկի տեսակ:
Իսկ ահա սա էլ, տեսե՛ք, զգեստ է,
Իսկ առավել ճիշտ` համազգեստ:
Տեսա՞ք:
Ուրեմըն այսպե՛ս.
Այս զգեստի հետ
Ով որ դնում է գլխարկ այստեսակ,
Նա դադարում է և մտածելուց:
……..
Կախարդական գլխարկ է կարծես.
Դրեցի՛ր թե չէ` էլ չե՜ս մտածում,
Գլխիդ փոխարեն
Արդեն գլխարկըդ` սա է մտածում:
Իսկ ի՞նչ ստացվեց.
Որ կարելի է աշխարհում ապրել
Եվ առանց գլխի՞,
Միայն գլխարկո՞վ»: