Երեկ մեկնարկել է Կիրանց -Աճարկուտ ճանապարհի վերակառուցումը, որը կբերվի միջազգային ստանդարտների, ֆեյսբուքյան իր էջում հայտնում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
«Ճանապարհը կլայնացվի, այն անցանելի կլինի նաև բեռնատարների համար: Ճանապարհը շահագործման կհանձնվի երկու ամսում»,- գրել է նա՝ կից հրապարակելով նաև տեսանյութ: