Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախագծի ընդունման արդյունքում շեշտակի կբարձրանա փաստաբանական ծառայությունների ինքնարժեքը». Լևոն Բաղդասարյան

Մայիս 20,2024 17:17

ԼԵՎ ԳՐՈՒՊ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

2024 թվականի մայիսի 17-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հավանության արժանացավ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի առնչությամբ իրավապաշտպանները բազմիցս բարձրայնել են դրա խնդրահարույց լինելը. նախագծի ընդունման արդյունքում

– Շեշտակի կբարձրանա փաստաբանական ծառայությունների ինքնարժեքը

– Կբացառվի անվճար իրավաբանական օգնության տրամադրման հնարավորությունը, քանի որ այն նույնպես ենթակա է լինելու հարկման։

– Էականորեն կնվազի քաղաքացիների իրավաբանական օգնություն ստանալու մատչելիությունը և դատական պաշտպանության իրավունքի իրացման հնարավորությունը:

Պետք է փաստել, որ ՀՀ փաստաբանների պալատը Նախագծի խնդրահարույց ասպեկտների մասով առարկությունները և դիտողությունները, ի թիվս այլ մարմինների, ներկայացրել էր նաև ՀՀ ֆինանսների նախարարություն և ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովին: Դիտարկումների փաթեթը ներկայացվել էր նաև ՀՀ ԱԺ նախագահին՝ խնդրելով Նախագիծը քննարկելիս հաշվի առնել ներկայացվածը և ՀՀ փաստաբանների պալատին մասնակից դարձնել տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նիստին, ինչը որ չի կատարվել։

Հաշվի առնելով, որ Նախագիծը ԱԺ ներկայացվել է անհետաձգելի ընթացակարգով և սեղմ ժամկետում այն ներկայացվելու է Ազգային Ժողովի լիագումար նիստի քննարկմանը, ուստի նկատի ունենալով ս.թ. մայիսի 16-ին ակումբի նիստով ընդունված հայտարարության կենսագործման անհրաժեշտությունը՝ փաստաբանների կողմից որոշվել է 2024 թվականի մայիսի 21-ին ձեռնամուխ լինել բողոքի ակցիայի իրականացմանը՝ հրաժարվելով Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում (այդ թվում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում) պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց՝ պահանջելով Ազգային ժողովից հանել փաստաբաններին վերաբերող խնդրահարույց իրավակարգավորումները:

Նկատի ունենալով վերոգրյալը` Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակը միանում է Փաստաբանների պալատի կողմից

21․05․2024 թվականին իրականացավող բողոքի ակցիային։

ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ՝ Լևոն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031