Լրահոս
Օրվա լրահոսը

«Մտքի ուժը». Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը վերադառնում է՝ բացահայտելու Հայաստանը՝ որպես տարածաշրջանի նոր տեխնոլոգիական հաբ գլոբալ խաղացողների համար

Մայիս 20,2024 17:00

Մայիսի 20-ին, Երևանում, Հայաստանի առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) մանրամասներ ներկայացրեց հոկտեմբերի 4-7-ը Հայաստանում անցկացվելիք 2024 թվականի Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհին կոնգրեսի (WCIT) վերաբերյալ։ «ՄՏՔԻ ՈՒԺԸ. Արհեստական բանականությունը սահմաններից այն կողմ` էթիկայի շրջանակներում» խորագրի ներքո WCIT2024-ը կմեկտեղի մեծանուն խոսնակների ելույթներ, պանելային քննարկումներ, B2B հանդիպումներ, մեծ ճանաչում ունեցող՝ ստարտափ ընկերությունների համար WITSA-ի համաշխարհային գավաթը (WITSA World Cup (WWC)), նորարարական ցուցադրություններ, բիզնես շնորհանդեսներ, սեմինարներ և այլն միջոցառումներ:

WCIT 2024 կոնգրեսը տեղի կունենա ԴիջիԹեք Հայաստանի՝ տարածաշրջանում նորարարությանը և տեխնոլոգիաներին նվիրված ամենախոշոր ամենամյա միջոցառման հետ սերտ փոխգործակցության շրջանակներում։

WCIT 2024-ի և ԴիջիԹեք-ի միջև համագործակցության բարձր մակարդակն ամրագրվել է միջոցառման համատեղ բրենդավորմամբ՝ խորհրդանշելով համապարփակ մոտեցում «Մտքի ուժին», հատկապես՝ հայկական ներուժին։

Մամուլի ասուլիսի խոսնակներն էին՝

  • Մխիթար Հայրապետյան, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
    Շան Սիա, Նորարարությունների, տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA), նախագահող: (Ասուլիսին միացել էր տեսակապով Մալազիայից)
  • Հայկ Կարապետյան, WCIT2024//DigiTec-ի կազմկոմիտեի գործադիր տնօրեն,
  • Ալեքսանդր Եսայան, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախագահ,

WCIT 2024/DigiTec համաժողովը կծառայի որպես տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցության ուժեղացման, ներդրումների և տարբեր տարածաշրջաններում ու տնտեսություններում (ՏՀՏ) լուծումների կարևորությունը ընդգծող համաշխարհաին հարթակ։  Հայաստանը, հանդիսանալով տարածաշրջանի տեխնոլոգիական հաբ, վերջին տարիներին իր շուրջն է համախմբել գլոբալ մի շարք տեխնոլոգիական ընկերությունների, որոնք այստեղ հիմնել են իրենց գիտահետազոտական (R&D) գրասենյակներն ու մասնաճյուղերը։

Համաժողովի շնորհիվ մի շարք ընկերություններ կծանոթանան հնարավորություններին և ներուժին, որն առկա է ոլորտի առաջատար ընկերությունների գիտահետազոտական կենտրոններ հիմնելու համար։ Այն նպատակ ունի նաև նորարարությունների,  ՏՀՏ լուծումների  միջոցով ընդգծելու կիրառական գիտությունների առանցքային դերը տարածաշրջանային սոցիալ-տնտեսական զարգացման խթանման գործում և ներկայացնելու տեխնոլոգիաների ապագան և հետագա զարգացումները՝ հատկապես Արհեստական բանականության ուղղությամբ:

«ՀՀ կառավարությունը բարձր տեխնոլոգիաների և տեղեկատվական տեխնոլոգիաների  ոլորտը հռչակել է որպես տնտեսության զարգացման կարևորագույն ուղղություն։ Եվ այս համատեքստում կարևորում ենք միջազգային տեխնոլոգիական համաժողովների և միջոցառումների անցկացումը Հայաստանում, քանի որ դրանք թե՛ բովանդակային, թե՛  Հայաստան նոր հնարավորություններ ներգրավելու առումով ևս մեկ անգամ գալիս են արձանագրելու Հայաստանի կարևորագույն դերը  համաշխարհային տեխնոլոգիական քարտեզի վրա։

Կարծում եմ, որ WCIT-ն ընձեռելու է լավագույն հնարավորությունը՝ երկխոսելու միջազգային գործընկերների հետ, ներկայացնելու Հայաստանի տեխնոլոգիական ներուժն ամբողջ աշխարհում»- ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

Ամփոփելով խոսքը, նախարարը հավաստիացրել է, որ ՀՀ կառավարությունն, իր  պատասխանատվության սահմաններում և մանդատի ներքո,  պատրաստ է աջակցել, որպեսզի միջոցառումն անցկացվի պատշաճ կերպով:

ՏՏ ոլորտի համաշխարհային քարտեզի վրա Հայաստանն ամրագրել է իր ուրույն դերը որպես տեխնոլոգիական հաբ, իսկ WCIT 2024/DigiTec-ը ոլորտի առանցքային դերակատարում ունեցող ընկերությունների համար կբացահայտի Հայաստանի տեխնոլոգիական ներուժը՝ այստեղ մասնաճյուղեր հիմնելու, ակադեմիական ուսումնասիրություններ իրականացնելու և կոմերցիոն խոշոր կենտրոններ հիմնելու նպատակով։

Հայաստանը հպարտ է հյուրընկալել այս առաջատար համաժողովը՝ լինելով մի շարք հաջողված տեխնոլոգիական ստարտափների հայրենիք, ինչպիսիք են՝ PicsArt-ը, Renderforest-ը, Krisp-ը։

ՀՀ կառավարության կողմից ՏՏ ոլորտի հարկային արտոնությունների ճկուն համակարգը և միջազգային ֆինանսավորման բազմաթիվ հնարավորությունները գրավում են ոլորտի համաշխարհային խոշորագույն ընկերություններին, ինչպիսիք են՝ Synopsis-ը, Siemens-ը, Nvidia-ն, Adobe-ը և այլն։

«Մեզ համար պատիվ է հյուրընկալել և ներկայացնել WCIT2024/DigiTec-ը Հայաստանում: Մեր երկիրը դիտարկվում է որպես նոր տեխնո հաբ, և ուրախ ենք մեր հյուրերի և մասնակիցների հետ կիսվել մեր առաջադեմ փորձով և գիտելիքներով։ Ես նաև պատիվ ունեմ հայտնելու, որ 2024 թվականին WCIT-ի շրջանակում մենք համագործակցում ենք տարածաշրջանում ամենամեծ տեխնոլոգիական և նորարարական իրադարձության՝ DigiTec-ի հետ, որն ամեն տարի Հայաստանից և արտերկրից հազարավոր տեխնոլոգիական ընկերություններ  է հյուրընկալում» – ասաց WCIT2024//DigiTec-ի կազմկոմիտեի գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը։

Համաժողովը ներկայացնելու է համընդգրկուն օրակարգ՝ մասնակիցների լայն աշխարհագրություն՝ ավելի քան 2,000 միջազգային պատվիրակներ կայցելեն Հայաստան միջոցառման օրերին։ Մասնակիցներին բացառիկ հնարավորություն կընձեռվի համաշխարհային նորարարական և տեխնոլոգիական լավագույն արդի փորձի փոխանակման համար, ինչպես նաև՝ մասնակիցը դառնալու առաջադեմ լուծումների բազմաբովանդակ հանդիպումների:

Պատվիրակների համար համաժողովն իրենց ներդրումային ծրագրերն ու գաղափարները ցուցադրելու հարթակ կդառնա՝ ճանապարհ հարթելով միջազգային կազմակերպությունների հետ փոխշահավետ գործընկերության համար և զարգացնելու կայուն տեխնոլոգիական առաջնորդությունն ու նորարարությունը, բոլոր ներկաներին հնարավորություն կընձեռվի հեռանկարային համագործակցություն հաստատելու թե հայաստանյան, թե միջազգային գործընկերների հետ։

«ՏՏ և ծառայությունների համաշխարհային դաշինքը (WITSA) մեծ ակնկալիքներ ունի այս տարվա միջոցառումից։ Համաշխարհային տեխնոլոգիական քարտեզի վրա Հայաստանի ընդլայնվող դիրքը, ինչպես նաև 2019 թվականին WCIT-ի հաջող հյուրընկալումը, այն դարձնում է կատարյալ վայր այս կարևոր քննարկումների և միջոցառումների համար:

Վերջին տարիներին Հայաստանը վերածվել է Կենտրոնական Ասիայի և Արևելյան Եվրոպայի ստարտափների և տեխնոլոգիական ընկերությունների հաբի։ Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգը դեռ համեմատաբար երիտասարդ է, բայց այն արագորեն զարգանում է։ Գալիք տարիներին երկիրը համաշխարհային տեխնոլոգիական ասպարեզում գլխավոր խաղացող դառնալու ներուժ ունի»,-ասաց ՏՏ և ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) նախագահող Դոկտր Շան Սիան:

WCIT 2024/DigiTec-ի օրակարգում բացման պաշտոնական արարողությունն է՝ տեխնոլոգիական աննախադեպ  լուծումներով, ոլորտի միջազգային և տեղական առաջնորդների ելույթներով, շնորհանդեսներով ու գործընկերության նոր կապեր հաստատելու լայն հնարավորություններով:

2024 թվականին հանդես գալով գլխավոր գործընկերոջ՝ ԴիջիԹեք խոշորագույն տեխնոլոգիական էքսպո միջոցառման հետ, Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհին կոնգրեսը (

Համաժողովն Արհեստական բանականության (ԱԲ) ապագայի և դրա սոցիալական ազդեցությունը և էթիկան ձևավորող կարևորագույն թեմաների շուրջ մի շարք միջոցոռումներ է նախատեսում անցկացնել։

Տարբեր ոլորտների առաջատար մասնագետներ կքննարկեն Էթիկական նորարարությունը, Արհեստական բանականության (ԱԲ) մարդ-տեխնոլոգիա համագործակցությունը և համաշխարհային ազդեցություն ունեցող կանոնակարգերը՝ «Էթիկա, հասարակություն և կառավարում» թեմայով քննարկմանը:

«Կանաչ Արհեստական բանականության (ԱԲ)» թեմայով քննարկման ընթացքում կուսումնասիրվեն կայուն զարգացման համար բնագիտական  գիտակցված լուծումները, իսկ «Արհեստական բանականությունը սոցիալական մեդիայում և մարքեթինգում» թեմայով քննարկումները կանդրադառնան մարգինալացված սպառողներին հասնելուն և շուկայավարման արդյունավետության բարձրացմանը:

Մեկ այլ թեմայով հանդիպման ընթացքում՝ «ԱԲ-ի կանացի հմայքը», կխոսվի գենդերային հավասարության և թվային ոլորտում կանանց տնտեսական հզորացման մասին:

Տասնյակ պանելային քննարկումները կանդրադառնան ճգնաժամերի արձագանքման գործում ԱԲ-ի դերին, թվային նորարարություններին, ինչպես նաև ԱԲ-ի ապագան կերտող մարտահրավերներին ու հաջողված օրինակներին։

Առանձին հարթակ կտրամադրվի Արհեստական բանականության (ԱԲ) կառավարմանն ու կիրառությանը տարբեր մասնավոր և պետական հարթակներում։

WCIT 2024/DigiTec-ի գործընկերներն է ՀՀ կառավարությունը՝ ի դեմս ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության։

WCIT/DigTec-ի մասին. Նորարարությունների և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը (WCIT) հեղինակավոր համաշխարհային միջոցառում է, որը կազմակերպվել է ՏՏ և ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) կողմից: WCIT-ը համախմբում է տեխնոլոգիայի առաջնորդներին, ոլորտի մասնագետներին, կառավարության ներկայացուցիչներին ամբողջ աշխարհից՝ ուսումնասիրելու և ձևավորելու տեխնոլոգիայի ապագան և դրա ազդեցությունը հասարակության վրա:

                 Կայքէջ։ https://wcit2024-digitec.com

                      Facebook: https://www.facebook.com/wcit2024.digitec

WITSA-ի մասին ՏՏ և ծառայությունների համաշխարհային դաշինքը (WITSA)

ՀՏ ոլորտի միությունների կոնսորցիում է աշխարհի ավելի քան 80 երկրից: WITSA-ն ներկայացնում է գլոբալ ՏՀՏ արդյունաբերությունը և պաշտպանում է այնպիսի քաղաքականություն, որը խթանում է արդյունաբերության աճն ու զարգացումը միջազգային մակարդակով:

             Պաշտոնական կայքէջ՝ https://www.witsa.org/

ԱՏՁՄ-ի մասին Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը համախմբում է ոլորտում 120-ից ավելի ընկերություն, որի առաքելությունն է Հայաստանի տեխնոլոգիական վերազինումը, ընկերություն հիմնելու, զարգացնելու, միջազգային շուկա դուրս բերելու գործընթացներն ավելի դյուրին դարձնելը։ Միությունը հիմնադրվել է 2000 թվականին՝ Կարեն Վարդանյանի նախաձեռնությամբ և առաջնորդությամբ։ ԱՏՁՄ-ն սերտ գործակցում է Հայաստանի կառավարության և մասնավոր, միջազգային և ոչ առևտրային կազմակերպությունների հետ՝ կենտրոնանալով կրթության, հասարակության թվայնացման, հայկական տեխնոլոգիաների առաջմղման ուղղություններով։ ԱՏՁՄ-ի առաջատար ծրագրերից են «Արմաթ» ինժեներական լաբորատորիաները, «DigiTec էքսպո»-ն, «Իրական դպրոց»-ը և «ԻննոԻջևան» նորարարական կենտրոնը։

Պաշտոնական կայքէջ՝ https://www.uate.org/

ԴիջիԹեք-ի մասին ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսն ամենամյա միջոցառում է, որը 2005 թվականից իրականացնում է Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԱՏՁՄ)՝ համախմբելով և արտացոլելով Հայաստանի տեխնոլոգիական ներուժը, նորարարությունն ու հեռանկարները։

Ամեն տարի 80,000 այցելուներով ցուցահանդեսը դարձել է համաշխարհային տեխնոլոգիական միտումներին ծանոթանալու հարթակ: 2023-ին ԱՏՁՄ-ն կազմակերպել է միանգամից երկու ցուցահանդես, որոնցից յուրաքանչյուրում մասնակցել է 120 ընկերություն և հյուրընկալվել ավելի քան 100 խոսնակ: Մինչև 2023-ի ավարտը մասնակից ընկերությունները ԴիջիԹեքի շնորհիվ կատարել են 100 միլիոն դրամից ավելի գործարքներ։ ԴիջիԹեք 2024-ն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 4-6-ին՝ «Մերիդիան» էքսպոկենտրոնում (Ոսկերիչների 1, Երևան):

Facebook՝ https://www.facebook.com/digitec.armenia/
Instagram
՝  https://www.instagram.com/digitec.armenia/
Youtube
՝ https://www.youtube.com/@TheUATE/videos
Կայքէջ՝ http://www.digitec.am

 WCIT 2024/DigiTec

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031