Լրահոս
Օրվա լրահոսը

Չենք ընդունում պաշտպանական գծերի չեզոքացումը և գյուղաբնակ քաղաքացիների վրա ճնշումները, որոնց մոտալուտ նպատակը՝ այսպես կոչված «անկլավների» հանձնումն է. «Բռունցքդ բեր»

Մայիս 20,2024 16:19

«Բռունցքդ բեր» նախաձեռնության հայտարարությունը Տավուշի գյուղերի վրա իրականացվող ճնշումների և ադրբեջանական տեխնիկայի ակտիվ աշխատանքների վերաբերյալ.

Մենք՝ «Բռունցքդ բեր» նախաձեռնության անդամներս,

Մտահոգված ենք Հայաստանի Հանրապետության Կիրանց և Ոսկեպար գյուղերի իրավիճակով, որոնք ուժային կառույցների կողմից շրջափակման մեջ են պահվել, և հատկապես ազդակիր համայնքների դիմացի հատվածում ադրբեջանական տեխնիկայի ակտիվ աշխատանքներով:

Հայտարարում ենք, որ վարչակազմի գործողությունները ոչ միայն մոլորության մեջ են պահում հանրությանը, այլև ուժային կառույցներին են ուղղորդում անհեթեթ գործարկումների, ինչը նրանց շեղում է իրենց հիմնական աշխատանքներից՝ Հայաստանի Հանրապետության և ՀՀ քաղաքացիների անվտանգության ապահովումից:

Հիմնվելով այս փաստերի վրա՝ մենք պնդում ենք, որ

1.Պետք է սատար կանգնենք յուրաքանչյուր քաղաքացու, պաշտպանենք նրանց իրավունքները և թույլ չտանք վարչակազմին ուժային կառույցներով ճնշում գործադրել՝ վերածելով դա հոգեբանական ճնշման:

2.Արցախում կիրառված այս սցենարը, որը հանգեցրեց ագրեսիայի և էթնիկ զտումների, այժմ կիրառվում է Տավուշի մարզի գյուղերի վրա: Մենք չպետք է թույլ տանք, որ այս քաղաքականությունը կրկնվի:

3.Ադրբեջանը պետք է պատասխանատվություն կրի իր ցեղասպանական քաղաքականության, Հայաստանի տարածքների ու Արցախի օկուպացիայի և ռազմագերիներ պահելու համար:

4.Մենք պարտավորվում ենք պաշտպանել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու ժողովրդավարությունը, ինչպես նաև մեր քաղաքացիների իրավունքները՝ միջազգային նորմերի և Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն:

5.Մենք չենք ընդունում պաշտպանական գծերի չեզոքացումը և գյուղաբնակ քաղաքացիների վրա ճնշումները, որոնց մոտալուտ նպատակը՝ այսպես կոչված «անկլավների» հանձնումն է:

Սույն հայտարարությանը կից ներկայացնում ենք լուսանկարներ, որոնք վկայում են մեր նշած իրավիճակը ադրբեջանական ուժերի աշխատանքների մասին և մեր պայքարի արդարությունն ու անհրաժեշտությունը:

«Բռունցքդ բեր» նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031