Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին թույլ են տվել մուտք գործել Կիրանց։ Այս մասին հայտնեց ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ «Սիրելի հայրենակիցներ, ուզում եմ ձեզ ուրախությամբ տեղեկացնել, որ սրբազան հայրն այս պահին Կիրանցի եկեղեցու մոտ է»,- ասաց Գառնիկ Դանիելյանը։
Հարցին, թե ինչպե՞ս է սրբազանը կարողացել ճեղքել ոստիկանական պատնեշը, Գառնիկ Դանիելյանը պատասխանեց․ «Աստծո ճանապարհով»։
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներին, ԱԺ պատգամավորներին ու քաղաքացիներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց։ Գյուղի մուտքի մոտ մի քանի շարքով ոստիկանական պատեր են՝ հակագազերով եւ գազաբալոններով զինված ոստիկաններով։ Այսօր հայտնի է դարձել, որ Կիրանց գյուղի մեջտեղում սահմանային հենասյուներ են տեղադրվում։ Այս հիմքով էլ Կիրանց գյուղ տանող ճանապարհը փակվել է։ ԱԺ պատգամավորներին ու քաղաքացիներին դեռ թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց։
Կարդացեք նաև
Ավելի մանրամասն՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ