Լրահոս
Օրվա լրահոսը

Կիրանցում վերապրեցի այն, ինչ եղել էր Արցախում՝ ադրբեջանական անցագրային կետում. Գայա Արզումանյան

Մայիս 20,2024 16:31

«Ես այստեղ վերապրեցի այն, ինչ եղել էր Արցախում՝ ադրբեջանական անցագրային կետում»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց արցախցի երգչուհի Գայա Արզումանյանը:

«Կիրանցի մատույցներում հանդիպելով ոստիկանական շարքերին՝ մտածեցի, որ սրբազանը կմոտենա նրանց, կզրուցի նրանց հետ, նրանք ճանապարհը կբացեն սրբազանի ու նրան ուղեկցողների առջեւ, որպեսզի նա գնա հանդիպի իր զավակներին, բայց ոստիկանները չլսեցին, կանգնեցին Բագրատ սրբազանի դեմ: Այդպես կարող են վարվել միայն ադրբեջանցիները:

Ես ոստիկաններից լսեցի, որ Կիրանցի մի հատվածն անցնում է Ադրբեջանին, մոտեցա նրանց եւ կատակով ասացի, թեեւ դա լացելու է, եթե Կիրանցն անցում է Ադրբեջանին, դա Ադրբեջան է, իմ անձնագրի մեջ 070 կոդն է, որը, ըստ ՀՀ իշխանությունների նույնպես Ադրբեջան է: Եթե այդպես է, թույլ տվեք գնամ Ադրբեջան»,-հավելեց երգչուհին:

 Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031