«Հերոսական» զորախումբը, իբր մեզ պաշտպանում է ինչ-որ վտանգից, իրականում ադրբեջանական զորախմբերի համար անվտանգություն են ապահովում այս պահին՝ հայ մարդու ճանապարհը փակելով, Հայաստանի խորհրդանշաններն իրենց համազգեստի վրա կրող անձինք»,- Կիրանցի փակ ճանապարհի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը՝ խոսելով ոստիկանական ուժերի կուտակումների մասին։
«Այստեղ վտանգված չէ, այստեղ ամոթալի է, որովհետեւ՝ կամա, թե ակամա, այս բոլոր ոստիկանները, ովքեր պիտի ՀՀ-ին ու հայ մարդուն ծառայեին, թշնամական ուժերի առջեւ ծնկած են»,- ասաց պատգամավորը՝ ոստիկանական պատերի արանքում կանգնած։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ