Լրահոս
Օրվա լրահոսը

«Օրենքը ինչո՞ւ եք շրջանցում, դու ժողովրդավար ու արժանապատիվ գնդապետ ես, ապագա ունեցող երկրի էլ ծառայում ես»․ ԱԺ պատգամավորը վիճեց ոստիկանների հետ

Մայիս 20,2024 16:00

Արդեն տեղեկացրել ենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանին, ԱԺ պատգամավորներին ու քաղաքացիներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց։ Գյուղի մուտքի մոտ մի քանի շարքով ոստիկանական պատեր են՝ հակագազերով եւ գազաբալոններով զինված ոստիկաններով։ Այսօր հայտնի է դարձել, որ Կիրանց գյուղի մեջտեղում սահմանային հենասյուներ են տեղադրվում։ Այս հիմքով էլ Կիրանց գյուղ տանող ճանապարհը փակվել է։

ԱԺ պատգամավոր Արման Ղազարյանը դիմեց ոստիկաններին․ «Ձեր գործողություններն իրավաչափ չեն։ Ոստիկանության մասին օրենքով դուք պարտավոր եք ապահովել անձանց ազատ տեղաշարժը այն տարածքներ, որոնք ԱԱԾ հայտարարության համաձայն՝ սահմանազատված չեն։ Խնդրում եմ, ապահովեք օրենքով նախատեսված ձեր լիազորությունները։ Օրենքով ենք խոսում, օրենքից դուրս բան չխոսեք»,- ասաց պատգամավորը։

Ոստիկանության գնդապետը կոչ արեց լարվածություն չստեղծել։ «Եթե իմ ազատ տեղաշարժը չապահովես, լարվածությունը կստեղծվի։ Օրենքը ինչո՞ւ եք շրջանցում, դու ժողովրդավար ու արժանապատիվ գնդապետ ես, ապագա ունեցող երկրի էլ ծառայում ես»,- ասաց Արման Ղազարյանը։

Պետական պահպանության գլխավոր վարչության պետ Այվազյանն էլ ասաց, որ Ոստիկանության մասին օրենքով իրենք կարող են ժամանակավոր սահմանափակել երթեւեկությունն ու մարդկանց տեղաշարժը։

Վիճաբանություն տեղի ունեցավ պատգամավորի ու ոստիկանների միջեւ։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031