Լրահոս
Օրվա լրահոսը

Խորապես ցավակցում եմ բարեկամ Իրանի ժողովրդին՝ մաղթելով ուժ՝ հաղթահարելու այս ծանր փորձությունը. Վազգեն Մանուկյան

Մայիս 20,2024 15:40

Վազգեն Մանուկյանը ցավակցագիր է հղել Իրանի նախագահի և մյուս պաշտոնյաների մահվան կապակցությամբ։

Ցավակցական հեռագրում ասված է․ «Իրանը Հայաստանի միակ հարևանն է, որի հետ ունենք հազարավոր տարիների պատմություն՝ պատերազմի տարիներ, խաղաղության տարիներ, որոնց ընթացքում իրարից և՛ սովորել ենք, և՛ իրար շատ բան ենք տվել, և՛ իրար օգնել։

Գնահատելի է Իրանի դիրքորոշումն այն դավադրության վերաբերյալ, որ կազմակերպվել է մեր ժողովրդի ու պետության դեմ։ Այժմ մենք մի ժամանակաշրջանում ենք, երբ Իրանն ու Հայաստանն ունեն բազմաթիվ անվտանգային ընդհանուր շահեր, և շատ կարևոր է, որ մեր երկու երկրների հարաբերությունները լինեն ամուր ու վստահելի։

Նախօրեին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունը, որին զոհ գնացին Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն ու մյուս պաշտոնյաները, ցնցող է և մտահոգիչ։ Խորապես ցավակցում եմ բարեկամ Իրանի ժողովրդին՝ մաղթելով ուժ հաղթահարելու այս ծանր փորձությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031