«Երեկ ամբողջ օրը պատգամավորներին հետապնդել են: Դաշտերով, ձորերով հասել ենք Կիրանցի մատույցները: Մեր կյանքին վտանգ է սպառնացել․ էլ օդ են բարձրացել անօդաչու թռչող սարքեր, ԱԱԾ ստորաբաժանումները, ոստիկանական ստորաբաժանումները, փրկարար ծառայությունը, բոլորը հետապնդում էին, ոնց որ ֆիլմ նկարեին։ Ամոթ է, որ մի երկրում մարդու ազատ տեղաշարժը սահմանափակված է: Մենք առաջնային մանդատով օժտված ենք, մենք պիտի հանդիպենք մեզ ընտրող մեր քույրերին ու եղբայրներին: Սրբազանն էլ այստեղ հոգևոր առաջնորդն է, բնակիչները ուզում են խոսել Սրբազանի հետ, ծանր վիճակում են բնակիչները։ Իրանից, Վրաստանից գալիս են, խնդիր չկա՞, խնդիրը մե՞նք ենք։ Իլհամ Ալիևը ասել է՝ մենք չմտնենք, իր աշխատողներին ասել է՝ չթողնեք մտնեն, բայց սա վիճակ չէ, սա խայտառակություն է»,- այսօր դեպի Կիրանց տանող փակ ճանապարհի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Պատգամավորը մանրամասնեց՝ Կիրանցի դպրոցի շրջակայքում է սյուն տեղադրվել․ «Գյուղի տնակների մոտ էլ է տեղադրվել։ Այսինքն, գյուղը այս պահի դրությամբ կիսվել է 2 մասի»։
Գառնիկ Դանիելյանը միջազգային կառույցների եւ Հայաստանում գործող դիվանագիտական ներկայացուցչությունների ուշադրությունն է հրավիրում կատարվող անօրինականությունների վրա։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ