«Արյուն կա իրենց վզին։ Այդ տղաներից չորսին ես եմ հուղարկավորել»,- Կիրանցի փակ ճանապարհի մոտ, լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ սրբազանը՝ հիշելով 44-օրյա պատերազմի ժամանակ Շուշիում ոստիկանների զոհվելու դրվագը։
Սրբազանը մանրամասնեց․ «Իրենց մեղքով է եղել, իրենց հրամանատարության ներքո, անիմաստ տեղը վերցրել՝ տղաներին տարել են Շուշի, առանց որեւէ պատճառի՝ պատերազմի սկզբի հատվածում հենց, այն պատկերը տալու, որ զորքը չի գործում, հավանաբար»։
Ապա` ցույց տալով սեւ բերետավոր ոստիկաններին, սրբազանն ասաց․ «Սեւազգեստներն «ուժեղ տղերք» են, իրենք մի 800 հազար աշխատավարձ են ստանում՝ այս մարդկանց՝ ցուցարարներին ծեծելու համար»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Կիրանցի բնակիչներից մեկն էլ, անդրադառնալով ոստիկանական մեծաքանակ ուժերի ներկայությանը, կարծիք հայտնեց, որ, այսպիսով` մարդկանց վրա հոգեբանական ճնշում գործադրելու փորձ է արվում, բայց ոստիկանների գործողություններն անօրինական են։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ