Դեպի Կիրանց տանող ճանապարհին կարմիրբերետավորների եւ ոստիկանության այլ ստորաբաժանումների մեծաքանակ ուժեր են կենտրոնացվում։ Ճանապարհը շարունակում է փակ մնալ Կիրանցի գրանցում չունեցող քաղաքացիների համար։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանին քիչ առաջ հաջողվեց շրջանցել ոստիկանական առաջին պատնեշը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Իսկ մինչ այդ, ոստիկանները հրահանգ ստացան՝ ուժով բացել ճանապարհը, որպեսզի մեքենան, որով իբրեւ հիվանդի էին տեղափոխում, անարգել անցներ։ Սակայն, այդ ընթացքում ճանապարհն անցան մոտ մեկ տասնյակ մեքենաներ, այդ թվում՝ նաեւ բեռնատար։
Մանրամասները՝ տեսանյութում
Այդ ընթացքում լեզվակռիվ սկսվեց բարձրաստիճան ոստիկանի եւ քաղաքացու միջեւ։
Մանրամասները՝ տեսանյութում
Ոստիկանները թույլ չեն տալիս նաեւ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին Կիրանց գնալ՝ չնայած պատգամավորի բացատրություններին, որ ԱԺ պատգամավորն առաջնային մանդատով օժտված է եւ ոստիկանն իրավունք չունի արգելափակելու նրա մուտքը։
Մանրամասները՝ տեսանյութում
Լրագրողներին նույնպես թույլ չեն տալիս հասնել Կիրանց եւ լուսաբանել տեղում կատարվողը՝ պատճառաբանելով անվտանգային խնդիրներով։
Մանրամասները՝ տեսանյութում
Այս լարված իրավիճակում քաղաքացիները՝ Կիրանցի փակ ճանապարհի վրա, չմոռացան շնորհավորել Բագրատ սրբազանի ծննդյան օրը։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ