«Չգիտեմ՝ ինչ է կատարվում, բայց հոգեբարոյական աղետ է տեղի ունենում ահավասիկ»,- Կիրանցի մատույցներում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը՝ անդրադառնալով ոստիկանների գործողություններին։
Նշենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանին, ԱԺ պատգամավորներին ու քաղաքացիներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց։ Գյուղի մուտքի մոտ մի քանի շարքով ոստիկանական պատեր են՝ հակագազերով եւ գազաբալոններով զինված ոստիկաններով։
«ՀՀ Ներքին գործերի նախարարությունը որոշել է եռաշերտ ապահովել ձեր անվտանգությունը, այդքան փող են ծախսում, որպեսզի քաղաքացու անվտանգությունն ապահովեն՝ հաշվի չառնելով, որ այնտեղ վտանգի մեջ ապրող ժողովուրդ կա։ Մի զարմացեք, ստով եղած, ստով ամփոփվող իրականություն է»,- ասաց Բագրատ սրբազանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ