«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանին կրկին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց։ Գյուղի մուտքի մոտ մի քանի շարքով ոստիկանական պատեր են՝ հակագազերով եւ գազաբալոններով զինված ոստիկաններով։
«Վերադարձել եմ՝ տեսնելու ինչպե՞ս են այս մարդիկ իրենց զգում, ի՞նչ վիճակում են, որովհետեւ իրենց կյանքը խաթարված է»,- ասաց Բագրատ սրբազանը՝ հեգնելով՝ գյուղից-գյուղ պետք է անձնագրերով երթեւեկենք հավանաբար։
«Այս տղաներից բոլորին գրեթե, եթե չասեմ մեծ մասին, ամեն օր հանդիպել ենք, այս մարդիկ բարի ծառայություն իրականացնող մարդիկ են։ Նրանց գործիք են դարձրել»,- ասաց սրբազանը՝ նկատի ունենալով ոստիկաններին։
Բագրատ սրբազանը նաեւ հավաքվածներին հորդորեց՝ զսպել կրքերը եւ ոստիկաններին չվիրավորել։
Կարդացեք նաև
«Իրենք արհեստական այսպիսի բաներ են անում, որպեսզի հրահրեն։ Կտեսնենք։ Անկյունում կանգնած մարդկանց հետքը չի եղել այստեղ, երբ մենք խրամատներում էինք կանգնած, հիմա առյուծ են կտրել»,- երկրորդ շարքում կանգնած սեւ բերետավորներին ցույց տալով ասաց Բագրատ սրբազանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Բագրատ սրբազանը դիմեց ՆԳ նախարար Վահե Ղազարյանին․ «Պարոն նախարար, որպեսզի ավելորդ հրահրումներ չլինեն՝ հրահանգ տվեք ձեր ենթակայության տակ գտնվող այս մարդկանց, ոստիկաններին, որպեսզի թույլ տան մեզ՝ գնալ գյուղ, մարդկանց տեսել ու խաղաղ վերադառնալ։ Մեր ունեցած տեղեկություններով, վրացական մեքենաները գնում-գալիս են, բայց մարդկանց ելումուտը սահմանափակվել է»։
Մանրամասները՝ տեսանյութում
Բագրատ սրբազանը նաեւ հայտարարեց, որ փոխոստիկանապետ Մկրտչյան եւ Մարզային վարչության պետ Հակոբյանը սադրում են։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ