«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը ցավակցական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության ժողովրդին՝ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, Արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և ուղեկցող անձնակազմի մահվան կապակցությամբ
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի, Իրանի քաղաքական և հոգևոր դասի բարձրաստիճան պաշտոնյաների ողբերգական մահվան կապակցությամբ:
Իրանի բարեկամ ժողովրդին, մաղթում եմ ուժ և կորով` պատմական այս ողբերգությունը հաղթահարելու համար:
Սա, հիրավի, մեծագույն կորուստ է ոչ միայն Իրանի, այլև բարեկամ բոլոր պետությունների համար: