Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը մայիսի 13-19-ը (2024թ․)
☑️Սևանա լճի մակարդակը մայիսի 13-19-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 5սմ-ով և կազմել՝ 1900.48 մ (19.05.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 4սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 31սմ-ով։
☑️ Արփա-Սևան ջրատարով մայիսի 13-19-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 11.769մլն. մ³, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից մայիսի 19-ը ներառյալ՝ 96.320մլն. մ³:
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ