Կիրանց գյուղում՝ գյուղի մեջտեղում, սահմանային հենասյուներ են տեղադրվում․ այս մասին տեղեկանում ենք լրագրող Անի Գեւորգյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերից։
Այսպիսով, Կիրանց գյուղը բաժանվում է երկու մասի, ինչպես որ հայտարարում էին ՀՀ գործող իշխանավորները՝ սահմանազատման-սահմանագծման գործընթացի մասին ավետելիս։
Կիրանցում հսկայական ոստիկանական ուժեր են կենտրոնացված, նաեւ ԱԱԾ սահմանապահ զորքերն են այնտեղ, որոնք որ պետք է ծառայություն իրականացնեն սահմանի այդ հատվածում։
Տեղացիների փոխանցմամբ, հենասյունը հավանաբար վաղ առավոտյան է տեղադրվել, իրենք առայժմ մեկն են տեսել, մյուսները հեռու են, այդ հատվածից տեսանելի չեն։ Ըստ բնակիչներից մեկի էլ, ևս մեկ հենասյուն էլ տեղադրված է գետի մոտակայքում։ Հենասյունը տեղադրելու պահին գյուղից մարդ ներկա չի եղել․ բնակիչներն այն տեսել են ավելի ուշ, երբ տեղադրված էր։
Կարդացեք նաև
Մարդիկ հավաքված են գյուղամեջում եւ բավական զայրացած են․ «Էդ պատգամավորներին ասեք՝ սաղդ փախեք Ազգային ժողովից»։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ