«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի՝ այսօր Կիրանց մեկնելու կոչին բազմաթիվ քաղաքացիներ են արձագանքել։
Մեքենաների շարասյունն այս պահին ուղեւորվում է Տավուշ։
Ճանապարհին շարասյունը կարճատեւ կանգառ արեց «Ծովագյուղ» սննդի սրահում, որտեղ մարդիկ մոտենում էին սրբազանին, շնորհավորում նրա ծննդյան տարեդարձը, բարեմաղթանքի խոսքեր ասում, լուսանկարվում նրա հետ։
Բագրատ սրբազանին հայկական գամփռ նվիրեցին: Սրբազանը կնքեց անունը «Ոսկի»:
Կարդացեք նաև
Թե ինչպես երեկ կեսգիշերն անց շնորհավորեցին Բագրատ սրբազանին՝ տեսանյութում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ