Shamshyan.com-ի տեղեկություններով մայիսի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Սունդուկյան փողոցի 25 հասցեում երկու ադրբեջանցի հարձակվել են իր վրա:
Րոպեներ անց կրկին անհայտ քաղաքացին զանգահարել է և հայտնել, որ նշված հասցեում անհայտ անձինք ծեծի են ենթարկում քաղաքացուն և մեղադրում թմրանյութեր տարածելու մեջ:
Արդեն տեղում Երևանի բնակիչ 26-ամյա Արման Ա․-ն ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը ժամը 20։45-ի սահմաններում աշխատանքի բերումով գտնվել է Սունդուկյան փողոցի 25 հասցեի ավտոտնակների մոտ, որտեղ ինքն իրեն լուսանկարել է և մոտեցել նույն շենքի շքամուտքին, որտեղ իրեն են մոտեցել երկու անհայտ անձինք քաշքշել իրեն, գցել գետնին, որի ժամանակ ձեռքից վայր են ընկել փաստաթղթերը և դրամապանակը, ձեռքերով և ոտքերով հարվածել են իրեն`պատճառելով ֆիզիկական ցավ և պահանջել, որ ցույց տա իր հեռախոսի լուսանկարները, որից հետո, երբ զանգահարել է ոստիկանություն նշված անձինք հեռացել են, իսկ նրանց հեռանալուց հետո փնտրել է, սակայն դրամապանակը չի գտել:
Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ անհայտ անձանց ինքնությունները պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:
Կարդացեք նաև
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Արման Ա․-ն աշխատում է Հայաստանում հայտնի ՍՊԸ-ներից մեկում, որպես վաճառքի մասնագետ։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: