Լրահոս
Օրվա լրահոսը

Ռայիսին նաև համարվում էր ապագա հոգևոր առաջնորդի հավանական թեկնածուներից մեկը

Մայիս 20,2024 10:53

Իրանագետ Ժաննա Վարդանյանի «Իրանն այսօր» տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք.

Էբրահիմ Ռայիսին պահպանողականների շրջանում հեղինակություն վայելող գործիչ էր: Նա ցանկալի էր նաև ԻՀՊԿ-ի համար, ինչը չենք կարող ասել նախորդ նախագահի դեպքում:

➡️Ե՛վ 2017-ի, և՛ 2021-ի ընտրություններում պահպանողականները հենց Ռայիսիին էին աջակցում: 2021-ին թեկնածուներին այնպես էին հաստատել, որ նա առանձնապես մրցակից չուներ, և նախքան ընտրությունները պարզ էր, որ հենց Ռայիսին է նախագահ ընտրվելու: Եթե այս պատահարը տեղի չունենար, մեծ հավանականությամբ, նա կվերընտրվեր 2025-ին:

➡️Ռայիսին համարվում էր նաև ապագա հոգևոր առաջնորդի հավանական թեկնածուներից մեկը:

➡️Առայժմ պարզ չէ, թե ով կլինի Իրանի հաջորդ նախագահը: Հավանական թեկնածու կարող է լինել խորհրդարանի գործող նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, որը մասնակցել է Իրանում անցկացված վերջին 3 նախագահական ընտրություններին (2013,2017,2021): 2017-ին ու 2021-ին հօգուտ Ռայիսիի նա հրաժարվել էր ընտրապայքարից:

➡️Իսկ հոգևոր առաջնորդի հավանական թեկնածուներից մնում է Ալի Խամենեի որդին՝ Մոջթաբա Խամենեին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031