Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամերիկայի Ձայն»-ի իրանական ծառայության կողմից արժանահավատ համարվող նյութերը ցուցադրում են, թե ինչպես են Իրանի կառավարության հակառակորդները կիրակի ուշ երեկոյան հրավառություն կազմակերպում՝ նշելով Ռայիսիի վախճանը

Մայիս 20,2024 09:59

«Ամերիկայի ձայն». Իրանի սահմանադրությամբ, եթե նախագահը մահանում է կամ անգործունակ է դառնում, այդ պաշտոնը ժամանակավորապես կատարում է առաջին փոխնախագահը, իսկ 50 օրվա ընթացքում կայանում են նոր նախագահական ընտրություններ։ Ներկայումս փոխնախագահի պաշտոնին է Մոհամմադ Մոխբերը: Իրանի նախագահը ենթարկվում է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին, ով պահպանում է լիակատար իշխանություն երկրի գործերի նկատմամբ:

Ռայիսին ծայրահեղ պահպանողական Խամենեիի հովանավորյալն է, ով որոշ դիտորդների կողմից դիտարկվել է որպես գերագույն առաջնորդի նախընտրելի իրավահաջորդ: Նա նախագահի պաշտոնում է ընտրվել 2021 թվականի ընտրությունների արդյունքում, որի ժամանակ նրա հիմնական մրցակիցներին արգելվել է առաջադրվել, իսկ ընտրություններում արձանագրվել է մասնակցության ռեկորդային ցածր ցուցանիշ:

Սոցցանցերում հրապարակված և «Ամերիկայի Ձայն»-ի իրանական ծառայության կողմից արժանահավատ համարվող նյութերը ցուցադրում են, թե ինչպես են Իրանի ավտորիտար իսլամիստ կառավարության հակառակորդները կիրակի ուշ երեկոյան հրավառություն կազմակերպում բազմաթիվ վայրերում՝ նշելով Ռայիսիի վախճանը:

«Ամերիկայի Ձայն»-ը չի կարող ինքնուրույն ճշտել հրավառության հանգամանքների իսկությունը՝ կապված Իրանի ներսից տեղեկության հաղորդման սահմանափակումների հետ:

Պետական IRNA լրատվական գործակալությունը մեջբերում է այաթոլլա Խամենեիի խոսքերը. «Իրանի ժողովուրդը չպետք է անհանգստանա: Երկրի գործունեության խափանում չի լինի»։

IRNA-ն նաև լուսանկար է հրապարակել, որում երևում է, որ փոխնախագահ Մոխբերը վարում է կառավարության արտակարգ նիստը՝ վթարի հետ կապված հարցերը քննարկելու համար:

Կիրակի օրը «Ամերիկայի Ձայն»-ի պարսկական ծառայությունը տված հարցազրույցում Գերմանիայում բնակվող անկախ իրանցի լրագրող և հետազոտող Ռեզա Թալեբին ասել է, որ եթե Ռայիսին մահանա, Իրանի իսլամիստ կառավարիչները կարող են նրան նահատակ հռչակել, ով մահացել է իրենց գլխավոր արտաքին թշնամիների՝ Իսրայելի և ԱՄՆ-ի խարդախ խաղերի արդյունքում։ Նման պնդման որևէ ապացույց չկա:

 

Նյութի հեղինակն է Մայքլ Լիպինը: «Ամերիկայի Ձայն»-ի պարսկական ծառայության լրագրողներ Փայամ Յազդյանը, Ֆարհադ Փուլավին և Մասուդ Ֆարահմանդը, ինչպես նաև «Ամերիկայի Ձայն»-ի ադրբեջանական ծառայության ղեկավար Ասգար Ասգարովը նպաստել են նյութի հրապարակմանը:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031