Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչպե՞ս հաշտ ապրեմ 5000 զոհերի պատճառ դարձածների հետ». փաստաբանական համայնքի հետ հանդիմանը հարց տրվեց Բագրատ Սրբազանին

Մայիս 19,2024 21:48

«Ինչպե՞ս հաշտությամբ ու համերաշխությամբ ապրեմ գիտակցումով, որ իմ առջեւ ազգակործան պատուհաս է, որը երբեք, ոչ մեկիս հետ հաշտության չի գնալու: Ինչպե՞ս հաշտ ապրեմ 5000 զոհերի պատճառ դարձածների հետ». այսօր փաստաբանական հանրույթի հետ հանդիպման ժամանակ նման դիտարկում-հարց ուղղեց փաստաբան Հակոբ Մարտիրոսյանը Բագրատ Սրբազանին:

Բագրատ սրբազանը նկատեց՝ հավանաբար սխալ է ընկալումը. «Հաշտությունը չի կարող գոյություն ունենալ՝ առանց արդարության, ճշմարտության եւ առավել ևս՝ առանց արդարադատության: Եթե չկան այս արժեքները՝ հաշտությունը պարզապես սին երեւույթ է: Ասելիքս այն է, որ հաշտությունը լայն հասարակական շերտերի միջեւ պետք է տեղի ունենա: Մենք կհաշտվենք իրենց հետ՝ երբ իրենք դատվեն, իրենց պատիժը ստանան՝ համապատասխան օրենքներով»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031