ՀՊՄՀ «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի և Կասպարովի Շախմատային հիմնադրամի համագործակցությամբ տեղի ունեցավ «Շախմատը կրթության մեջ․ մեթոդաբանություն և հեռանկարներ» խորագրով միջազգային առցանց գիտաժողով։
Գիտաժողովի նպատակն էր կիսվել կրթական համակարգում շախմատի ինտեգրման մարտահրավերների և հնարավոր լուծումների մասին գաղափարներով, մանկավարժների և պրակտիկ աշխատողների համար ապահովել հարթակ՝ կիսվելու հետազոտություններով, ծանոթանալու ոլորտի առաջադեմ զարգացումներին։
Առցանց գիտաժողովը համախմբել է հարյուրավոր մասնակիցների։ Արդեն չորրորդ անգամ անցկացվող գիտաժողովին զեկույցներով հանդես եկավ 19 ներկայացուցիչ՝ 12 երկրից, այդ թվում՝ ՀՀ, Բրազիլիա, Կոլումբիա, Իտալիա, Հունաստան, Իսպանիա, Շրի Լանկա, Ֆիջի, Հնդկաստան, ԱՄՆ, Վենեսուելա, Պերու։
Գիտաժողովն ընթացավ տեսանյութերի դիտմամբ, մասնագիտական ոլորտի ներկայացուցիչների ակտիվ մասնակցությամբ և մասնագիտական քննարկումներով։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ