Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես եղբայր չեմ ուրացել». Բագրատ Սրբազանն` Արամ Զ. Սարգսյանին

Մայիս 19,2024 20:25

«Արամ Սարգսյան, Զավենի որդի. ես մյուսների պես քեզ չեմ ասելու՝ «Վազգեն Սարգսյանի, մեր Սպարապետի քույր», «հոպլո»: Ինձ թույլ չեմ տա»,- այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում՝ ամփոփելով օրը, Բագրատ Սրբազանն ասաց, որ առաջին եւ միակ անգամ անդրադառնալու է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին, ով այս ընթացքում բազմաթիվ անգամներ հարկ է համարել պիտակավորել թե սրբազանին, թե  նրա գլխավորած շարժումը:

«Միայն մեկ բան կասեմ՝ ես եղբայր չեմ ուրացել: Իմ եղբոր արձանը չեն պղծել, իմ Սպարապետի արձանն են պղծել: Իմ եղբոր վաստակը չեմ փաթաթել ու արծաթի հետ մի նժարի վրա դրել»,- Արամ Զավենիչին դիմեց Բագրատ Սրբազանը՝ հորդորելով՝ չմոռանա, թե քանի անգամ է իր եւ Միքայել Սրբազանի ձեռքը համբուրել, փարվել նրանց:

«Այն ճանապարհը, որը դու անցել ես, պետք էր հնարավորինս փաթաթել, ծածկել ու պահել, որ ոչ ոք չիմանար»,- ասաց սրբազանը՝ հավելելով, որ պատրաստ է ամեն տարբերակով էլ խոսել իր հետ. «Դուք փողոցի մարդիկ եք, փողոցային մարդիկ եք, գաղափարի մարդիկ չեք՝ բացարձակ նշանակություն չունի, թե ի՞նչ գնի պիջակ ես հագնում եւ ի՞նչ գնի մատանի ես դնում, այլ էլ՝ ցուցադրական»:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031