Լրահոս
Օրվա լրահոսը

«Միայն մեզ թույլ չէին տալիս, բոլորը հանգիստ ելք ու մուտք էին անում, մեզ թույլ չէին տալիս». Սուրեն Պետրոսյանը՝ Կիրանցում կատարվածի մասին

Մայիս 19,2024 19:59

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը, որը այսօր առավոտյան մշակույթի գործիչների հետ մեկնել էր Կիրանց, երեկոյան Սուրբ Աննա եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում պատմեց, թե ի՞նչ էր կատարվում այնտեղ եւ ինչո՞ւ մշակույթի գործիչներին թույլ չտվեցին մուտք գործել գյուղ:

«Մեզնից 1-2 ժամ առաջ ճանապարհը փակել էին՝ մի քանի շերտով: Որեւիցե հիմնավոր պատճառ, օրինական որեւէ կոմպոնենտ չի եղել: ԱԱԾ-ն հայտարարել էր, որ բացի Կիրանցի բնակիչներից, ոչ մեկի չեն թողնում՝ սահմանազատման-սահմանագծման աշխատանքներ են ընթանում»,- մանրամասնեց նա՝ հավելելով, որ այլոց հաջողվում էր անցնել ոստիկանական պատը. «Միայն մեզ թույլ չէին տալիս, բոլորը հանգիստ ելք ու մուտք էին անում, մեզ թույլ չէին տալիս»:

Նրա բնութագրմամբ՝ պատճառը քաղաքական էր. «Մեր այցը նպատակ ուներ այդ մարդկանց ցույց տալ, որ իրենք մենակ չեն, անկախ նրանից, որ պայքարը տեղափոխվել է Երեւան: Ոստիկանական զորքերի 80-90 տոկոսն ուղղակի աջակցում էր մեզ, իրենք էլ հոգու խորքում սպասում են փոփոխությունների: Իրենց վարքում դա երեւում էր»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տավուշի մարզային ոտիկանապետի մասին, ով արցախցի լրագրողին ասում էր՝ ինչի՞ ես եկել Արցախից, մնայիր այնտեղ, Սուրեն Պետրոսյանն ասաց՝ կլռի. «Ինձ հետ խոսակցության ժամանակ է դա եղել: Այդ մարդկանց՝ ուժայինների պատասխանատվությունն էր, որ Արցախը մնար կանգուն»:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031