«Իրանն այսօր» – Իրանական կողմի տեղեկությունները հակասական են։
Այժմ էլ Ներքին գործերի նախարարը հայտնել է, որ փրկարարական ջոկատները դեռ դեպքի վայր չեն հասել։
Արևելյան Ատրպատականից ընտրված պատգամավոր․ «Նախագահին տեղափոխող ուղղաթիռը դեռ չեն հայտնաբերել։ Էբրահիմ Ռայիսիի վիճակի մասին տեղեկություն չկա»։
Այս լուրը տարածել էր իրանական ԶԼՄ-ներից Mehr-ը։ Այժմ լրատվամիջոցը խմբագրել է գրառումը՝ հանելով այն հատվածները, որտեղ նշվել էր, որ նախագահն ու ուղեկիցները ողջ են ու ցամաքային ճանապարհով են վերադառնում։
Կարդացեք նաև
Էբրահիմ Ռայիսիի հետ ուղղաթիռում են եղել նաև արտգործնախարար Ամիր Աբդոլլահիանը, Արևելյան Ատրպատականի նահանգապետ Մալեք Ռահմաթին, նահանգում հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ Մոհամմադ ալ-Հաշեմը։
Իրանցի պաշտոնյան Reuters-ին ասել է, որ «դեռ հույս ունեն, սակայն դեպքի վայրից ստացվող տեղեկությունները շատ մտահոգիչ են»: