Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան իրավագիտակցության այսպիսի մակարդակում է, ապա սա արդեն համակարգային կատաստրոֆա է. Տիգրան Աբրահամյան

Մայիս 19,2024 19:32

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

ՆԳՆ մարզային վարչության պետը արցախցի ֆոտոլրագրողին ասում է` «Արցախից ինչի՞ դուրս եկաք, մնայիք Արցախում»:
Եթե ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան իրավագիտակցության այսպիսի մակարդակում է, ապա սա արդեն համակարգային կատաստրոֆա է, բայց ամեն դեպքում հատուկ իր նմանների համար ասեմ:

ՀՀ քաղաքական ղեկավարությունը, ում հրամանները կատարում ես, Արցախը ճանաչեց որպես Ադրբեջանի մաս ու նվիրեց Ադրբեջանին:
Եթե դու ու քո նմանները նորմալ եք համարում ադրբեջանացված Արցախում ապրելը` համատարած ծաղրի, վիրավորանքի ու մահվան սպառնալիքի ներքո, ապա կարող եք հանգիստ գնալ ոչ միայն Արցախ, այլ Ադրբեջանի ցանկացած քաղաք ու համատեղ ապրել:

Այսպիսի մարդկանց համար` գիտակցված կամ չգիտակցված, արցախցիները կա´մ պետք է ընտանիքներով բնաջնջվեին, կա´մ ապրեին Ադրբեջանի անձնագրերով և նրանց քմահաճույքներով:

Չնայած ինչպես պետք է առաջնորդվի գնդապետի կոչումով ոստիկանը, եթե տեսնում է, թե ինչպես է կմկմալով ներողություն աղերսում իր նախարարը` Արցախ կամ Արցախի Հանրապետություն ասելիս:

Ձեր համար Արցախը լավ օրերի վայր էր, որտեղ գնում ու քեֆ էիք անում, որտեղ այդ նույն արցախցին լայն սրտով ու ջերմությամբ ընդունում, հարգում/պատվում էր և արցախցու հյուրասիրությամբ նվերներով ճանապարհում:
Իմ ու իմ նմանների համար Արցախը հայրենիք է, որի ժամանակավոր կորուստն անձնական ողբերգություն է:

ՀԳ. Կներեք լավատեսությանս համար, բայց հույս ունեմ, որ վերոնշյալ ոստիկանն իր մեջ ուժ և բարոյականություն կգտնի ու ներողություն կխնդրի իր անպատիվ կեցվածքի համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031