«Իրանն այսօր» տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք՝ Իրանի ու Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ տեղի է ունեցել Արաքս գետի վրա կառուցված Գըզ Գալասը ամբարտակի բացման և Խոդաֆարինի ամբարտակի ամբողջական շահագործման հանձնման արարողությունը։
Իրանի նախագահն աջակցություն է հայտնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և շեշտել օկուպացված Արցախում շինարարական աշխատանքներին մասնակցելու Իրանի պատրաստակամությունը։
Նա ռազմավարական է անվանել «Արասի միջանցքի» նախագիծը և նշել, որ դրա մաս կազմող Քալալեհ-Աղբանդ ճանապարհը կարող է նախատեսված 36 ամսից էլ շուտ կառուցվել։
Ավելի ուշ «Իրանն այսօր» հայտնել է՝ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռը անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով վթարային վայրէջք է կատարել։
Կարդացեք նաև
Ուղևորները Խոդաֆարինից դեպի Թավրիզ երթուղին շարունակել են ցամաքային ճանապարհով։