Ընդդիմադիր պատգամավորները շրջանցիկ արահետներով փորձում են անցնել Կիրանց։ Ոստիկանները շարունակում են փակ պահել դեպի Կիրանց գյուղ տանող ճանապարհը։ Իրավիճակը Կիրանցում շարունակում է լարված մնալ։
Ինչպես տեղեկանում ենք «Ազգային ճակատ» տելեգրամյան ալիքից, մի խումբ մշակութային գործիչներ (Արսեն Գրիգորյան, Վահե Արսեն, Անաիս Սարդարյան, Անդրանիկ Զաքարյան ու այլք) ցանկանում են մտնել Կիրանց, սակայն ճանապարհը փակած ոստիկանները չեն թողնում։
«Ինչքան որ դուք չեք հասկանում, թե ինչ է կատարվում, այնքան էլ՝ ես։ Այս ճանապարհը կարծես հենց մեզ համար փակված լինի։ Մենք մի խումբ մշակութային գործիչներով եկել ենք Կիրանց Լենա տատիկին շնորհավորելու, մեր զորակցությունը հայտնելու կիրանցեցիներին, բայց փակել են… Հիմա սպասում ենք բացեն, որ գնանք»,– նշում է երգիչ Արսեն Գրիգորյանը։
Կիրանցիները, ի նշան բողոքի, ոտքով շարժվում են ոստիկանական շրջափակման մեջ հայտնված պատգամավորների մոտ։
Կարդացեք նաև
https://t.me/armnationalfront/2161