Լրահոս
Օրվա լրահոսը

«Լյուսիեն Լյուկն» արդեն Աշտարակի դրամատիկական թատրոնի խաղացանկում է

Մայիս 19,2024 15:00

Աշտարակի դրամատիկական թատրոնը չի դադարում հանդիսատեսին ներկայանալ թարմ շնչով ու բարձրորակ ներկայացումներով։ Խաղացանկային դարձած «Լյուսիեն Լյուկ» ներկայացումը ըստ Մարսել Միտուայի «Նվագակցողը» ստեղծագործության է։ Գլխավոր դերակատարը Սուրեն Թովմասյանն է։

Լյուսիեն Լյուկ… նվագակցող, ում աշխատանքը միայն կուռքի հաջողությանն ուղեկցելն է: Բայց մի օր ճակատագիրը տալիս նրան հնարավորություն, և նա հայտնվում է պայծառ լույսի կենտրոնում: Հիմա նա գլխավոր հերոսն է բեմում, սակայն հանդիսատեսի համար այս ելույթը մյուս բոլոր նմանատիպ ելույթներից շատ էր տարբերվելու:

Ֆրանսիական նրբագեղ այս պիեսում, որին բնորոշ է հենց մոնոֆորմը, խոսքը բոլոր մարդկանց, և ոչ միայն թատրոնի համար կարևոր բաների մասին է: Հազվադեպ է որևէ մեկը մտածում այն փաստի մասին, որ նրանք՝ «երկրորդները», ովքեր հանդես են գալիս բեմի անկյունից կամ կուլիսներում են կատարում իրենց աշխատանքը, մեծապես որոշում են այդ օրվա հաջողությունը, և ոչ պակաս, քան երգիչները, դերասանները, նկարիչները կամ ռեժիսորը:

Տաղանդավոր դերասան Սուրեն Թովմասյանի փայլուն խաղացած նվագակցողի դերը, անկասկած, շոշափում է հոգիներն ու սրտերը։ Սա խոստովանություն է, արտիստի պատրաստակամությունը չափազանց բաց լինել հանդիսատեսի և առաջին հերթին իր առջև։ Եվ այն, թե ինչպես է պիեսը հաջող ավարտվում ռեժիսորական հմուտ քայլերի ու աշխատանքի շնորհիվ, կզարմացնի ձեզ:

Արփիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անահիտ says:

    Թույլ էր դերակատարումը:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031