Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմնավոր կասկած իսպառ գոյություն չուներ». Վահան Հովհաննիսյանը՝ Վահագն Չախալյանի մեղադրանքի եւ խափանման միջոցի մասին

Մայիս 19,2024 14:45

«Միանշանակ բողոքարկելու ենք Վերաքննիչ դատարան, որովհետեւ հիմնավոր կասկած իսպառ գոյություն չուներ»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԿԱՄՔ հասարակական-քաղաքական նախաձեռնության ղեկավարներից Վահագն Չախալյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով դատարանի կայացրած որոշումը:

Հիշեցնենք, այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, Վահագն Չախալյանին նկատմամբ խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը: Նրան խուլիգանության մեղադրանք է առաջադրվել՝ մայիսի 16-ին, կառավարության շենքի մոտ տեղի ունեցած ցույցի ժամանակ, ցույցի պահանջների հետ անհամաձայնություն արտահայտած քաղաքացիների հետ իբրեւ վիճաբանություն սարքելու համար: Վահագն Չախալյանը եւ ևս չորս անձ ձերբակալվել էին:

Դատարանի որոշումը դեռ կողմին չի տրամադրվել, ուստի պաշտպանը ձեռնպահ է մնում այլ մեկնաբանություններ անել, քանի որ  ծանոթ չէ, թե դատարանն ինչ հիմնավորումներ է ներկայացրել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031