ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները ժամը 11։30-ի սահմաններում Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի մոտ խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել նշված դպրոցի սովորողներ 17-ամյա Ա․ Գ․-ին, 16-ամյա Ա․ Խ․-ին, 16-ամյա Ս․ Մ․-ին, 15-ամյա Հ․ Հ․-ին, 18-ամյա Դ․ Մ․-ին, 17-ամյա Ն․ Ս․-ին, 17-ամյա Մ․ Տ․-ին և 17-ամյա Ա․ Ղ․-ին:
Ժամը 13։50-ի սահմաններում նշված դպրոցի տնօրեն, Երևանի բնակիչ 67-ամյա Անահիտ Խ․-ն ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը ժամը 11։00-ին նշված դպրոցի մոտ ակցիա իրականացնող մի խումբ անձինք իրենց մոտ եղած բարձրախոսով հնչեցրել են ակցիային միանալու և դասադուլ անելու կոչեր, սակայն, տեսնելով, որ աշակերտները չեն միանում ակցիային, վերջիններիս հասցեին հնչեցրել են վիրավորական արտահայտություններ և հայհոյանքներ, որից հետո նշված դպրոցի մի քանի աշակերտներ դուրս են եկել և ակցիա իրականացնող անձանց հետ տեղի է ունեցել ծեծկռտուք, որի ընթացքում փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ հնչեցնելով սեռական բնույթի հայհոյանքներ, այդպիսով կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում