Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ես համախմբվելու չունեմ 2016-ին ՊՊԾ գունդ գրաված «ուժի», 2018-ի իշխանազավթումն առ այսօր արդարացնող ու ՀՀԿ-ն «չարիք» համարող «ուժերի» հետ»․ Էդուարդ Շարմազանով

Մայիս 19,2024 10:25

ՀՀԿ ԳՄ անդամ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը

Ես երբեք չեմ փայլել ականջահաճո ու պոպուլյար հայտարարություններով։
Ընդհակառակը՝ ասել եմ հաճախ բաներ, որ մեծամասնության սրտով չի էլ եղել։
Բայց ինձ կեղծել չեմ կարող ու հիմա էլ կասեմ կարծիքս քաղաքական ուժերի համախմբման արհեստական օրակարգի մասին։

Ես համախմբվելու չունեմ 2016-ին ՊՊԾ գունդ գրաված /ոստիկաններ են սպանվել/«ուժի», 2018-ի իշխանազավթումն առ այսօր արդարացնող ու ՀՀԿ-ն «չարիք» համարող «ուժերի» հետ։

Ես համախմբվելու չունեմ ժամանակին Նիկոլ Փաշինյանի արբանյակը հանդիսացողների ու 2020-ի կապիտուլյացիայից հետո նրա հրաժարականը չպահանջողների հետ։

Ես համախմբվելու չունեմ Շուշին ու Հադրութը, Լաչինն ու Աղավնոն, Գորիս-Կապան 21 կմ եւ Սեւ լճի 30 տոկոսը հանձնման ժամանակ ծպտուն չհանած «ուժերի» կամ «գործիչների» հետ:

Ես համախմբվելու չունեմ Ռոբերտ Քոչարյանին, Մանվել Գրիգորյանին ապօրինի կալանավորողների ու Սերժ Սարգսյանի վրա սարքած քրեական գործ կարողների հետ։

Ես համախմբվելու չունեմ Արմեն Աշոտյանին քաղաքական բանտարկյալ չհամարողների հետ։
Ես ձեւական համախմբման կարիք չունեմ։
Սա բացառապես իմ անձնական կարծիքն է, բացառապես։

Ես պատրաստ եմ միավորվել արժեհամակարգի ու գաղափարի շուրջ՝ առանց որեւէ ամբիցիայի ու դա բազմիցս ապացուցել եմ վերջին 6 տարիների ընթացքում։
Հուսահատությունը մեղք է։
Բայց ինքնախաբեությունն էլ պակաս աղետալի չէ։

Աստված տա Սրբազան շարժումը հաջողի ու սպասարկի ՀՀ, հայության ու Հայ Եկեղեցու շահերն ու դավանած արժեհամակարգը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031