«Որ այստեղ եք, ուրեմն լավ եք, հույս ունեք, հավատ ունեք: Ես մեկն եմ «Հինգ փաստաբաններ» նախաձեռնության անդամներից, որ իրավական աջակցություն է ցույց տալիս շարժման մասնակիցներին: Մենք պետք է ամեն օր ձեզ հաշվետվություն ներկայացնենք»,-նշեց փաստաբան Սերգեյ Հարությունյանը՝ ներկայացնելով, թե ինչ խնդիրների են բախվում:
Նա տեղեկացրեց, որ արդեն ազատության մեջ են «Ազատազէնի» տղաները՝ Իշխան Գեւորգյանը, Հրաչյա Թովմասյանը, Գարրի Ավագյանը, Անդրանիկ Եղոյանը եւ Հայկ Մեսրոպյանը:
«Բարեբախտաբար, այս հրաշք աղջնակը դեռեւս սուբյեկտ չի, որ բերման ենթարկվի, բայց մեր իրականության մեջ այլեւս ամեն ինչ հնարավոր է»,- ասաց փաստաբանը՝ ցույց տալով Իշխան Գեւորգյանի դստերը:
Փաստաբանն ասաց, որ դեռեւս ունենք անազատության մեջ գտնվողներ. «Մասնավորապես Վահագն Չախալյանը եւ իր ընկերները»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ