«Մեր մեքենաներն արդեն ազատել, ոչ միայն մեքենաներն են ազատել, այլեւ տղաներին են ազատել: Այն օրակարգը, որ մենք առաջարկում ենք, չափազանց կարեւոր է ե՛ւ իր ընթացքով, ե՛ւ իր գաղափարով:
Միգուցե ոմանց համար ձանձրալի լինի, ոմանց համար անհասկանալի լինի, ոմանց համար անընդունելի լինի, ոմանք փիլիսոփայական խրատներ տան, բայց այս ճանապարհն անբեկանելի է»,- Սուրբ Աննա եկեղեցու մոտ հավաքվածներին ասաց Բագրատ Սրբազանը:
Կարդացեք նաև
«Ես այսօրվա հանդիպումներից եմ ասում: Համոզված եմ, որ մենք խաբված չենք: Ես ուզում եմ,որ յուրաքանչյուրը այս գործընթացի կրողը դառնա,իր բաժին պատասխանատվությունը ստանձնի: Հաշտության օրակարգը,որ ասում ենք, յուրաքանչյուրը լինի գործադրողը»,-ասաց Սրբազանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ