«Կարծում եմ` այստեղ հավաքված բոլոր տղաները գիտակցում են, որ իրենց ու բոլորիս լինել-չլինելու հարցն է: Եթե այսօր դուրս ենք եկել այս պայքարին, ուրեմն սա հաղթանակով է ավարտվելու»,-ասաց 44-օրյա պատերազմում նահատակված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը , որը մասնակցում էր Բագրատ Սրբազանի եւ զինվորականների հետ հանդիպմանը:
«Այս գեներալները, սպաները, որ զինվորագրվեցին Սրբազան հոր մոտ, գիտակցում են, որ մեր տղաներին իրենք հայրենիք են պարտք: Կարծում եմ այստեղից շատերը այցելած կլինեն Եռաբլուր ու նայած կլինեն տղաների աչքերի մեջ…Երեւի այս բոլորը այն քայլին կգնան, որ ես վաղը արժանապատիվ իմ տղայի աչքերին նայեմ»,-ասաց Գարիկ Գալեյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ