ՆԳՆ-ԱԺ երկօրյա կլոր սեղան-քննարկումները շարունակվում են:
Քննարկման շրջանակում դիտարկվում են Ոստիկանության գվարդիայի հատուկ պատրաստության, վերապատրաստման առանձնահատկությունները, գործառույթներն ու դրանցից բխող լիազորությունները:
Նշենք, որ քննարկմանը մասնակցում են ՆԳ նախարարության ղեկավարության ներկայացուցիչներ, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի, պետական-իրավական հարցերի, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովների անդամներ, փորձագետներ:
Հանդիպման շրջանակում արձանագրվել է նաև, որ Եվրոպայի խորհրդի աջակցությամբ կմշակվեն համապատասխան կրթական մոդուլները, որոնց հիման վրա կիրականացվի վերապատրաստողների վերապատրաստում, ինչպես նաև կմշակվի օրենքից բխող ենթաօրենսդրական ամբողջական բազան: