«Եկեղեցին է բոլորիս հայ պահել, ինչի շնորհիվ մենք այսօր կանք: Ուրեմն ինչքան ծայրահեղ է վիճակը, ինչքան օրհասական է, որ եկեղեցին որոշեց առաջնորդել շարժումը»,-լրագրողների հետ զրույցում ասաց երգչուհի Ալլա Լեւոնյանը, որը մասնակցում էր Բագրատ Սրբազանի եւ մշակույթի գործիչների հանդիպմանը:
Նրա խոսքով. «Սա քաղաքականություն չէ, ազգային-ազատագրական, սրբազան պայքար է՝ հանուն մեր ինքնության, հանուն մեր մեջքի շտկումի: Բոլորս մի տեսակ ուրիշ կյանքով ենք ապրում, չենք հասկանում՝ ինչի մեջ ենք ապրում: Դրա համար յուրաքանչյուրը պարտավոր է միանալ այս շարժմանը, որպեսզի կարողանանք կերտել մեր այսօրվա ու վաղվա օրը»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Լիլիթ ԳԱԼՍՏՅԱՆԻ