Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն եւ «Պատիվ ունեմ»-ը կանեն ամեն ինչ՝ Սրբազան շարժման առաջադրած թեկնածուի համար. Հայկ Մամիջանյան

Մայիս 18,2024 14:10

«Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել, իսկ դրա համար լավագույն դերակատարը հավատքն ու Հայ առաքելական սուրբ եկեղեցին են»,-լրագրողների հետ զրույցում ընդգծեց  ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ՀՀԿ-ական Հայկ Մամիջանյանը, որը մասնակցում էր Բագրատ Սրբազանի եւ կուսակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

Հայկ Մամիջանյանն ասաց, որ սովորություն չունի փակ հանդիպումների մանրամասները հանրայնացնելու, բայց նշեց, որ հավաքված կուսակցություններն ու հասարակական կազմակերպությունները, նրա ձեւակերպմամբ, շատ ավելի փոքր մարմին են, երեւույթ են, քան այն համաժողովրդական աջակցությունը, որը վայելում է Սրբազան շարժումը:

«ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը, Հանրապետական կուսակցությունն առաջին իսկ օրերից հայտարարել են, որ այս սրբազան շարժման կողմից առաջադրված, ժողովրդի կողմից իրապես առաջադրված թեկնածուի ընթացքի համար Հանրապետականը եւ «Պատիվ ունեմ»-ը կանեն ամեն ինչ՝ սկսած փողոցային պայքարից, ինչպես անում են, վերջացրած ԱԺ-ում ընթացակարգային խնդիրների լուծմամբ, ինչպես կանի»,-ընդգծեց նա:

Անդրադառնալով Դավիթ Խաժակյանի՝ նախկինների վերադարձի վերաբերյալ դիտարկման մասին հարցին՝ Մամիջանյանն այսպես արձագանքեց. «Իսկ Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները, որոնք թե Փաշինյանի նախկին կինն են եղել, սիրուհին են եղել, խոսելու իրավունք ունե՞ն…»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արմեն says:

    Նշված երկու խմբակցությունները իրենց 2 տերերով ՀՀ-ից վտարելու դեպքում օդը հանրապետությունում շատ բարձր տոկոսով կմաքրվի…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031