Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գլոբալիզացիա. համաշխարհային հանդուրժողականությո՞ւն թե՞ երկակի ստանդարտների քաղաքականություն

Մայիս 18,2024 13:50

Գլոբալիզացիա. բառ, որը հաճախ կարելի է լսել թե՛ համաշխարհային առաջնորդների, թե՛ հասարակ աշխատավոր մարդկանց շուրթերից:  Դա բազմաշերտ երևույթ է, որը ներառում է տնտեսությունների, մշակույթների և հասարակությունների փոխկապակցվածությունը համաշխարհային մասշտաբով: 21-րդ դարում գլոբալիզացիայի հետևանքները և՛ խորն են, և՛ համատարած՝ ազդելով ամեն ինչի վրա՝ առևտրից և տեխնոլոգիայից մինչև քաղաքականություն, մշակույթ և նույնիսկ մարդկանց անձնական կյանքի:

Գլոբալիզացիան սկսեց արագ զարգանալ ԽՍՀՄ փլուզումից հետո, երբ աշխարհը դարձավ միաբևեռ։ Տեխնոլոգիաների արագ զարգացումը վճռորոշ դեր խաղաց գլոբալիզացիայի արագացման գործում: Թվային հեղափոխությունը փոխեց հաղորդակցության վրա՝ աշխարհը դարձնելով ավելի հասանելի և կապակցված:

Գլոբալիզացիան նաեւ մարտահրավեր է ազգերի ինքնության համար, այն շատ դեպքերում ջնջում է պատմական, մշակույթի յուրօրինակությունը: Գլոբալիզացիայի հիմնական թեզերից մեկը համաշխարհային խաղաղությունն է, որին մարդկությունը պետք է հասնի հանդուրժողականություն և սեր ցուցաբերելու շնորհիվ:

Բայց մեր իրականությունում տնտեսությունը հիմնականում ավելի է կարևորվում, քան նույնիսկ քաղաքականությունը և առաջանում են բազում հարցեր գերտերությունների «հանդուրժողական և մարդասիրական» վարքագծի մասին: Հաճախ տնտեսական կապերն ու կախվածությունները ազդում են պետությունների հարաբերությունների վրա, ինչի պատճառով շատերը աչք են փակում, մեղմ ասած, «ոչ հանդուրժողական» գործողությունների վրա։ Վառ օրինակ է հակամարտությունը Իսրայելի և Պաղեստինի միջև. միջազգային հանրության մոտեցումը հաճախ բնութագրվում է երկակի ստանդարտներով, Իսրայելը ենթակա է ավելի կոշտ քննադատության, քան Պաղեստինը: Սակայն, մյուս կողմից, ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան չեն շտապում խստորեն դատապարտել կամ պատժամիջոցներ կիրառել իրենց գործընկեր Իսրայելի ղեկավարության դեմ։

Կամ, օրինակ, գլոբալ տաքացման խնդիրը: Հարուստ երկրները, որոնք ամենամեծ վնասն են հասցնում շրջակա միջավայրին ջերմոցային գազերի արտանետումների տեսքով, հաճախ կոչ են անում մնացած երկրներին նվազեցնել իրենց արտանետումները։ Ընդ որում, հենց իրենք էական ջանքեր չեն գործադրում այս ուղղությամբ։ Մի քանի տարի առաջ Միացյալ Նահանգները Թրամփի մեկ ստորագրությամբ դուրս եկավ կլիմայի միջազգային համաձայնագրից, որովհետև պայմանագրի կետերի կատարումը անշահավետ էր։ Բայց դա չի խանգարում ԱՄՆ-ին այլ երկրներից պահանջել բնապահպանական միջոցառումներ։

Եզրափակելով. գլոբալիզացիան մի ուժ է, որը փոխել է մեր աշխարհը՝ կապելով ազգերը, մշակույթները և տնտեսությունները աննախադեպ մասշտաբներով: Այն տալիս է հնարավորություններ, բայց առաջացնում է մարտահրավերներ, որոնք պահանջում են մտածված մոտեցում և ռազմավարական քաղաքականության մշակում: Հայաստանի նման փոքր երկրների համար գլոբալացումը կարող է լուրջ վնաս հասցնել, քանի որ դրա հիմնական գաղափարներից են «աշխարհի քաղաքացի» լինելը՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով: Փոքր երկրները, սակայն, շարունակում են գոյություն ունենալ՝ պահպանելով իրենց գենետիկ կոդը, լեզուն, մշակույթը, և եթե այս երեք կարևոր բաղադրիչները խլեն, ազգը կկանգնի լուրջ խնդիրների առաջ:

Մարիամ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ՀՌՀ, մագիստրատուրա, 2-րդ կուրս

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031