Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաժարվելով եկեղեցուց, Սահմանադրությունից, պատմությունից` ի՞նչ ենք դառնում, ինչի՞ն է նման երկրի ղեկավարը, որն ուզում է ստեղծել մի նոր ժողովուրդ. Արշակ Կարապետյան

Մայիս 18,2024 13:45

Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ եթե չորս գյուղը տա, Սյունիքի միջանցք բացի, կատարի Ադրբեջանի այլ պահանջները, խնդիրները զրոյացնում է, հակառակը, ավելի է շատացնում։ «Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդ, Պաշտպանության նախկին նախարար գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը նշում է, որ եթե Փաշինյանին թողնեն իշխանության, ինքն էլ կհամոզվի, բոլորն էլ, սակայն արդեն երկրից բան չի մնա։ Պաշտպանության նախկին նախարարը հիշեցրել է 44-օրյա պատերազմը, երբ Ալիևը նախ երկու շրջան էր պահանջում, հետո չորս ու այդպես շարունակ։ Արշակ Կարապետյանի խոսքով, որքան Ադրբեջանի հաջողությունները շատանում էին, այդքան նրա պահանջները մեր հանդեպ ավելանում էին, նույնը հիմա է լինելու։

Հրաժարվելով եկեղեցուց, Սահմանադրությունից, պատմությունից՝ ի՞նչ ենք դառնում, ինչի՞ն է նման երկրի ղեկավարը, որն ուզում է ստեղծել մի նոր ժողովուրդ։ «Վաղն էլ կասեն՝ դուք չպիտի ձեզ ասեք հայ»,- ցավով նշում է Արշակ Կարապետյանը՝ նկատելով, որ կատարելով Ադրբեջանի պահանջները՝ Փաշինյանը ողջ ազգի նկարագիրն է փոխում։ «Մեր ժողովուրդը Եղեռնից հետո, կարողացավ կանգնել ոտքի, զենքով պաշտպանել իր տարածքները։ Որովհետև այն ժամանակվա ղեկավարությունն էր կազմակերպում։ Էլիտան է ժողովրդին տանում պայքարի, էլիտան է պայքարում, իսկ այսօր մենք էլիտա չունենք». – նշել է Արշակ Կարապետյանը՝ որպես օրինակ բերելով Վրաստանի օրինակը, որտեղ մեկ օրենքի համար ոտքի են ելել, որովհետև կա ռեալ ընդդիմություն։ Իսկ Հայաստանում ընդդիմությունն ավելի շատ թիրախավորում է ընդդիմադիր գործիչներին, իրեն՝ Արշակ Կարապետյանին։

Խոսելով հայ ռուսական հարաբերությունների մասին՝ «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդը նշում է, որ եթե Ռուսաստանը հայ ժողովրդին չհամարեր իր բարեկամը, այսօր հայ ժողովուրդ չէր լինի։ «Առնվազն 2020 թվականից այս կողմ հայ ժողովուրդ չէր լինի։ Ես չեմ տեսնում, որ իրենք Նիկոլ Փաշինյանով դատում են ամբողջ ժողովրդի մասին։ Եթե այդպես լիներ, մենք այսօր չէինք ունենա ո՛չ պետություն, ո՛չ պետականություն։ Հավատացեք, մեր հակառակորդները ամեն օր փորձում են Ռուսաստանին համոզել, որ իրենք ձեռք քաշեն հայ ժողովրդից, բայց ռուսներն ասում են այնտեղ կա ժողովուրդ, մենակ Նիկոլ Փաշինյանով ու իր թիմով չիկարելի գնահատական տալ»։

Կարապետյանը հիշեցրել է 2021 թ. խորհրդարանական ընտրությունները, նշել, որ Փաշինյանին 30 տոկոսից էլ պակաս մարդ է ընտրել, ուստի գործող վարչապետը չի կարող ընտրյալ լինել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031