Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Իշխանությունների նման ընթացքը պետք է կասեցնել. Դավիթ Խաժակյան

Մայիս 18,2024 13:35

«Մայիսի 9-ի մեծ հանրահավաքից հետո Սրբազանը քննարկումներ էր անցկացրել տարբեր քաղաքական ուժերի հետ: Այս հանդիպումն ընդգրկում էր ոչ միայն այն ուժերին, որոնք հանդիպել էին Սրբազանի հետ, այլեւ բաց հրավեր է եղել: Այն ներկայացնում է մայիսի 9-ի հայտարարված խնդրի, այսինքն՝ իմպիչմենտի, դրա շարունակականության վերաբերյալ քննարկում:

Որպես այդպիսին՝ ճանապարհային քարտեզ չի հրապարակվել, բայց ընդհանուր գծերը, կարծում եմ, բոլորիդ հայտնի են»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաժակյանը՝ պատասխանելով այն հարցին՝ արդյոք կա՞ Փաշինյանին հեռացնելու հստակ ճանապարհային քարտեզ: Նշենք, որ Դավիթ Խաժակյանը եւս մասնակցում էր Բագրատ Սրբազանի եւ կուսակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

«Այս հավաքին միանալով՝ կիսել ենք շարժման առաջադրած խնդիրները, որոնք ոչ միայն չեն վերացել, այլեւ ավելի են խորացել…Առանց քարտեզ հրապարակելու տեքստային մակարդակում իշխանություններն ասում են, թե ինչ համաձայնության են եկել, ինչն էլ ավելի խորացրեց մեր մտահոգությունները միակողմանիության, սահմանազատման գործընթացի անարդարացիության մասով:

Հաշվի առնելով, որ այս ցանկը չի սպառվում, իշխանությունների նման ընթացքը պետք է կասեցնել: Եվ բնականաբար, բոլոր այն ուժերը, որոնք կիսում են այդ մտահոգությունը՝ համատեղ անելիք ունեն»,- ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031