Լրահոս
Օրվա լրահոսը

«Միացյալ թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը, այս հարցում համախոհություն կա». Սուրեն Սուրենյանց

Մայիս 18,2024 13:15

«Այս դահլիճը երկու հարցում, որքան էլ հանդիպումը փակ լինի, համախոհություն ունի. մեկը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է բոլոր հնարավոր քաղաքական տարբերակներով, մյուս կոնսենսուսն այն է, որ այս համախմբի միացյալ թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը: Ճիշտ է, դեռեւս այդպիսի որոշում չի կայացվել, բայց վստահ եմ, որ այս երկու հարցում կա համախոհություն»,-լրագրողների հետ զրույցում ընդգծեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, որ մասնակցում էր Բագրատ Սրբազանի եւ կուսակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը ու ներկայացրել էր իրենց կուսակցության տեսակետն ու մոտեցումները:

Սուրեն Սուրենյանցի խոսքով. «Երկրորդ հարցի ճանապարհին Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով, իհարկե, հանրային ճնշման ճանապարհով, որովհետեւ իրենք դա չեն անի»: Նա հավելեց, որ միայն  այս հավաքով հնարավոր չէ բոլոր հարցերին պատասխան տալ, բայց իր տպավորությամբ երկու հարցի վերաբերյալ բոլորն ունեն պատկերացում մի Հայաստանի մասին, որտեղ, նրա ձեւակերպմամբ, չպետք է լինի Նիկոլ Փաշինյան անունով ղեկավար, եւ պետք է լինի անցումային ղեկավար Բագրատ Սրբազանի դեպքով:

Քաղաքագետը հավելեց, որ այդ ամենին կարելի է հասնել փողոցով՝ երկու-երեք օրով կաթվածահար Երեւանով, որը պետք է հրաժարական պարտադրի Փաշինյանին:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031