«Ինչպես բազմիցս նշել է Սրբազանը, այս շարժումը միայն կոսմետիկ ու կարճաժամկետ փոփոխությունների մասին չէ, համոզված եմ, որ սրա մասին բոլորս շատ ավելի լավ ենք պատկերացնում»,- Բագրատ Սրբազանի եւ կուսակցությունների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը:
«Սա շատ ավելի խորքային փոփոխությունների մասին է, վերաիմաստավորման, վերաարժեւորման, ընդհուպ մինչեւ, չեմ վախենա այդ բառից՝ քաղաքակրթական մակարդակի, որովհետեւ մենք գտնվում ենք պատմական հանգույցում: Այստեղ նաեւ մեր առաջնային խնդիրն է քաղաքական նոր մշակույթի ձեւավորումը: Կարող են ձեւաչափերը, ձեւերը փոխվել, բայց բովանդակությունը մնա նույնը:
Հենց այս փուլում է, որ պետք է ձեւավորվի քաղաքական նոր մշակույթը, որի կրողների գոնե մեծամասնությունը, վստահ եմ, հենց այստեղ է: Հենց այստեղից է կախված այդ մշակույթը կլինի հակադրման, մերժման մշակույթ, թե համագործակցության եւ հարատեւման»,-հավելեց նա:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ