Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պարզապես ակտիվ քաղաքացիներին ոստիկանները ձերբակալում են, իսկ Քննչական կոմիտեն երկնում է մեղադրանքներ, որ մեկուսացնեն․ Թագուհի Թովմասյան

Մայիս 18,2024 12:35

Կրկին ականատես ենք լինում ՀՀ քննչական մարմինների ոչ պրոֆեսիոնալ աշխատելաոճին։ Նախօրեին ձերբակալվել են քաղաքացիներ, ովքեր տեղի ունեցած միջադեպի ժամանակ պարզապես կանգնած են եղել Կառավարության շենքի մոտ:

Ձերբակալվածների պահման վայրում հանդիպեցի քաղաքական գործիչ, «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինք քաղաքական շարժման առաջնորդ, «Կամք» նախաձեռնության համակարգող և ղեկավար Վահագն Չախալյանին և նրա թիմակից ընկերներին:

Կամք» նախաձեռնության համակարգող և ղեկավար Վահագն Չախալյանը փոխանցեց, որ «ոչ մի փրփուրից կախված չի փրկվի խեղդվելուց։ Պայքարը շարունակվում է, և Նիկոլ Փաշինյանը պիտի հեռանա։ Այլընտրանք չկա։ Ինչքան շուտ, այնքան՝ լավ: Բացի այդ, մայիսի 20-ին` ժամը 12:00-ին, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության շենքի մոտ պլանավորված ակցիան պիտի իրականացնենք՝ ԴԱՀԿ-ից համաներման պահանջով: Բացի այդ, ավելացնեմ, որ Սրբազանը մենակ չի՛ մնա, հայ ազգի ողջ սերուցքը Սրբազանի կողքին է, և պայքարը շարունակվելու է»: Նա պնդեց, որ իրեն առաջադրված խուլիգանության մեղադրանքն անհիմն է:

Ձերբակալված քաղաքացիներ Մինաս Նովշադյանը, Տարոն Դավթյանը (ով, ի դեպ, 2 պատերազմների կամավոր մասնակից է եղել), Միքայել Հովհաննիսյանը և
Սերգեյ Ամիրխանյանը ևս վստահեցրին, որ իրենց ձերբակալությունը հանիրավի է, քանի որ բոլոր տեսանյութերում երևում է՝ իրենք հակաիրավական որևէ քայլ չեն արել. ո՛չ բռնություն, ո՛չ հայհոյանք:

Այսինքն՝ պարզապես ակտիվ քաղաքացիներին ոստիկանները ձերբակալում են, իսկ Քննչական կոմիտեն երկնում է մեղադրանքներ, որ մեկուսացնեն: Իսկ ո՞վ պետք է պատասխանատվություն կրի մարդկանց հանիրավի բանտարկության համար. կարևոր, բայց դեռ անպատասխան հարցեր են…

Հուսամ` խմբի ներկայացուցիչները շուտով ազատ կարձակվեն՝ ներառյալ Վ. Չախալյանը, եթե չկա քաղաքական հրահանգ:

Թագուհի ԹՈՎՄԱՍՅԱՆ

ԱՆԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031