«Նախ առաջինը ծանոթանալն է, երկրորդ՝ ներկայացնել իրավիճակը, երրորդը՝ ուղղակի ներառականությունն է այս ամբողջ գործընթացի կարեւոր՝ գաղափարաբանական, հանրային լայն կամ փոքր ներկայություն ունենալու իմաստով մասնակից լինելը այս ամբողջ գործընթացներին»,-լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը: Նա այսօր հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ:
Հարցին՝ իշխանություններին հրավեր ուղարկվե՞լ է, սրբազանը պատասխանեց, որ տեղյակ չէ, քանի որ կազմակերպիչը հանձնախումբն է, ոչ թե ինքը: Ընդգծեց, որ որեւէ մեկի առաջ դուռը փակ չէ: Չբացառեց նաեւ, որ հանդիպման ժամանակ կլինի վարչապետի թեկնածուի քննարկման հարց:
«Քաղաքական ուժեր են, իրենց տեսակետները պետք է հայտնեն, մենք լայն, բաց քննարկման ենք հրավիրել…Մեծ քաղաքական ուժեր կան, փոքր կան, ճանապարհ անցածներ կան, նոր սկսածներ կան, հետաքրքիր ներկապնակ է: Շատերն ասել են՝ պետք չէ, որ բոլորը լինեն, բայց չէ՝ բոլորին հարգանք»,-ասաց Սրբազանը:
Հարցին, որ որպես վարչապետի թեկնածու իրեն են ակնարկում, Բագրատ Սրբազանն այսպես արձագանքեց. «Ես չեմ ուզում այդ հարցի վրա ծանրանալ՝ նախ իրավական իմաստով, սահմանագրագետների խումբ կա, իրենք աշխատում են: Կարծեմ, երեկ նաեւ Գեւորգ Դանիելյանն է խոսել: Ես շատ էլ չեմ կարողանում հետեւել, անկեղծ ասած, առաջիկա օրերին իրենք երեւի որոշակի մեկնաբանություն կանեն, թող լայն քննարկում անեն, տերը ինչպես կամենա, այդպես էլ կհասնի իր հանգրվանին»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ